ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը շարունակում է իր գործառույթները սովորականի պես կատարել

05 Մարտի 2025, 20:59

Քաղաքականություն

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հերքել է լրատվամիջոցներից մեկում հայտնված տեղեկությունը, թե ողջ թիմը՝ Եղիշե Կիրակոսյանի հետ միասին, հրաժարական է տվել։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, գրասենյակը շարունակում է իր գործառույթները սովորականի պես կատարել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «Ազատության»-ը կառավարության լրատվականից հայտնել են, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։

Հիմա եթերում