Ռուսաստանում 20 տարվա ընթացքում 70-ից ավելի հայկական եկեղեցի է օծվել
28 Հունիսի 2023, 16:43
20 տարի առաջ, երբ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը նշանակվեց Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, գործում էր ընդամենը հայկական 8 եկեղեցի: Այսօր նրանց թիվը հասնում է 80-ի։
«Агмепіапсһигсһ.ги»-ի հետ հարցազրույցի ժամանակ արքեպիսկոպոսը պատմել է, թե ինչ փոփոխությունների է բերել հայակական եկեղեցիների թվի ավելացումը հայ համայնքի շրջանում.
«Աստվածապաշտության տարիները մեզ ծանր ժառանգություն թողեցին ՝ ավերվեցին, փակվեցին հայկական հարյուրավոր եկեղեցիներ։ Իսկ որպես ժառանգություն մնացել էին 8 եկեղեցի, 8 հոգևորական և 10 կրոնական կազմակերպություն։ 2004 թվականից մենք եկեղեցիների թիվը 8-ից հասցրել ենք 80-ի»,- պատմել է Եզրաս Սրբազանը։
Հոգևորականը փոխանցել է, որ շուտով նոր եկեղեցիներ են օծվելու։ Օգոստոսի վերջին Ուլյանովսկում մարզի պատմության մեջ առաջին անգամ կօծվի և կբացվի նոր եկեղեցի: Ավարտվել են Մագնիտոգորսկի, Վորոնեժի, Սարատովի, Պերմի, Սուրգուտի և այլ քաղաքների եկեղեցիների շինարարական աշխատանքները: