«Մամ ջան». Իրմա Սուլխանովա կամ ինչպես լինել Մարիամ Մերաբովայի մայրը
08 Մարտի 2025, 12:00
Ինչպե՞ս 94 տարեկանում պահպանել եռանդը, էներգիան, շարունակել մնալ ընտանիքի շարժիչ ուժը և լինել լավ մարզավիճակում:
Հայտնի երգչուհու մայր լինելն ավելի շատ հպարտությո՞ւն է բերում, թե՞ անհանգստություն:
Եվ ընդհանրապես, որ տարիքում են երեխաները դադարում երեխա լինել մայրերի համար:Մեր հերոսուհին հենց այն օրինակն է, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք երեխաներ ենք մնում այնքան ժամանակ, քանի դեռ մեր ծնողները ողջ են։
Կանանց տոնին ընդառաջ Alpha News-ի հերոսուհին հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի մայրն է՝ Իրմա Սուլխանովան։
Իրմա Սուխանովան կորցրել է ամուսնուն, երբ Մարիամն ընդամենը 3,5 տարեկան էր։
Դստեր մեջ նկատելով տաղանդը՝ նա Երևանից տեղափոխվում է Մոսկվա՝ Մարիամին լավագույն երաժշտական կրթություն տալու համար։
Միևնույն ժամանակ, դուք կիմանաք, թե ինչպես կարելի է մաս-մաս հավաքել ինքդ ձեզ, հաղթահարել բոլոր դժվարությունները, անհնազանդ ու համառ աղջկանից աստղ և պարզապես արժանի մարդ դաստիարակել: