Սանկտ Պետերբուրգի ММА միջազգային մրցաշարում կկայանա Հովհաննես Ոսկանյանի և Ասլանբեկ Կոձաևի մենամարտը

09 Մարտի 2025, 10:30

Սպորտ

Մարտի 15-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա OPEN FC լիգայի MMA միջազգային մրցաշարը Sech PRO ակումբի հետ համատեղ՝ նվիրված Անդրեյ Ռախովի հիշատակին:

Երեկոյի գլխավոր մենամարտում կկայանա կիսամիջին քաշային կարգում OPEN FC կազմակերպության չեմպիոնի գոտու համար տիտղոսային մենամարտը Հովհաննես Ոսկանյանի և Ասլանբեկ Կոձաևի միջև:

Հովհաննես Ոսկանյանը Օմսկից է, «Երմակ» ակումբի սան: Լիգայում իր նորամուտը նշել է 2021 թվականի նոյեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Սադիրբեկ Կուդայբերդիին։

Ասլանբեկ Կոձաևը մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն է, նորամուտը նշել է 2017 թվականի մայիսին:

Հիմա եթերում