Հայաստանից ժամանած պարի խումբը Ախալքալաքում մասնակցել է Պարի օրվան

11 Մարտի 2025, 09:20

Մշակույթ

Մարտի 9-ին Ախալքալաքի Վաչիան գյուղում տեղի է ունեցել Պարի օր, որին մասնակցել են ինչպես տեղի, այնպես էլ հրավիրված համույթներ։ Այս մասին գրում է Jnew․ge-ն։

Տարբեր վայրերից ժամանած խմբերը ներկայացրել են հայկական և վրացական ժողովրդական պարերի գեղեցկությունն ու պլաստիկությունը: Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի Սակրեբուլոյի ղեկավար Նաիրի Իրիցյանը և տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ:

Տոնակատարությանը մասնակցելու համար հրավիրվել էին համույթներ Ախալքալաքից, Ախալցխայից, Նինոծմինդայից, Ասպինձայից, Գյումրիից (Հայաստան) և այլն: