Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը հույս է ներշնչում՝ կայուն խաղաղությունն արդեն հասանելի է․ Գերմանիայի ԱԳՆ
14 Մարտի 2025, 09:55

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։
«Տասնամյակների թշնամանքից ու պատերազմից հետո այն փաստը, որ կայուն խաղաղությունն արդեն հասանելի է, կարևոր է թե տարածաշրջանի համար, թե նրա սահմաններից դուրս: Երկար բանակցություններից հետո Հայաստանի խիզախ ընդառաջ քայլերով արվում է այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին։ Ես կոչ եմ անում կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասված է հայտարարության մեջ: