Անժելա Գասպարյանը՝ Ռուսաստանի մարտական սամբոյի կանանց առաջնության հաղթող

18 Մարտի 2025, 10:18

Սպորտ

Մարտի 15-ին Կազանում կայացել է կանանց մարտական սամբոյի Ռուսաստանի առաջնությունը, որի +80 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Կալինինգրադի մարզիկ Անժելա Գասպարյանը:

Հանդիպումներն անցկացվել են մարտական սամբոյի կանանց բոլոր վեց քաշային կարգերում՝ 50 կգ, 54 կգ, 65 կգ, 72 կգ, 80 կգ, +80 կգ: Մրցումներին մասնակցել են հարյուրից ավելի մարզուհիներ ամբողջ Ռուսաստանից: