Ախալքալաքը կմասնակցի Համահայկական խաղերին

29 Հունիսի 2023, 13:35

Սպորտ

Օգոստոսին Հայաստանում կայանալիք Համահայկական խաղերին կմասնակցեն նաև Ախալքալաքի 60 մարզիկներ։

jnews.ge-ի փոխանցմամբ՝ նրանք հանդես կգան ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ, լող, բազկամարտ և վազք մարզաձևերում։

Հիշեցնենք, որ Համահայկական խաղերը կմեկնարկեն 2023 թվականի օգոստոսի 7-ին և կտևեն 15 օր։ Բացումը տեղի կունենա Գյումրի քաղաքում, իսկ մարզական մրցումները՝ այլ քաղաքներում։