Ադրբեջանական նավթն ու գազը մեծ դեր ունեն ինչպես եվրոպայում, այնպես էլ այլ երկրներում. Սեմյոն Բաղդասարով
29 Հունիսի 2023, 14:35
Ադրբեջանական նավթն ու գազը մեծ դեր են խաղում ինչպես եվրոպայում, այնպես էլ այլ երկրներում, այդ պատճառով է, որ նրանք իրենց այդպես լկտի են պահում։
Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի՞ն է հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարները, եւ արդյոք Ռուսաստանն ի վիճակի է Բաքվի վրաազդելու ավելի գործուն մմիջոցներ ձեռնարկել ՝ Արցախի ԱԺ երեկվա հայտարարության լույսի ներքո, որով կոչ է արվում Հայաստանին դադարեցնել բանակցությունները Վաշինգտոնում, մինչեւ Ադրբեջանը չապահովի ստանձնած պարտավորությունների կատարումը եւ կոչ է արվում Ռուսաստանին ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու ապահովելու Լաչինի միջանցքի ապաշրջափակումը:
«Բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում ՌԴ-ում և ինչպես է դրանից օգտվում ադրբեջանական կողմը։ Ռուս խաղաղապահներն անվտանգության ապահովման մանդատ ունեն, որի շրջանակներում էլ պարտավոր են գործել: Այժմ ադրբեջանական նավթն ու գազը մեծ դեր են խաղում ինչպես եվրոպայում, այնպես էլ այլ երկրներում։
Դրա համար էլ՝ իրենց այդքան լկտի են պահում, ոչ ոք չի կրակի, ոչ ոք նման մանդատ չունի։ Եվ նրանք կշարունակեն լկտի պահվածքը, նրանց, միևնույն է, ոչ ոք ոչինչ չի անի։ Ամեն ինչ կախված է լինելու ՀՀ իշխանությունների որոշումից, քանի որ, եթե դու ինքդ քեզ չես ուզում պաշտպանել, ոչ ոք դա չի անի քո փոխարեն։ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը ժամանակավոր երաշխիք է: Ադրբեջանն ունի գործընկեր՝ Թուրքիան, նրանք ունեն փոխադարձ շահեր, դրա համար էլ իրենց այդպես են պահում։ Բացի այդ, նրանք վստահ են, որ հայկական կողմին այդ ամենը ոչ մի կերպ չի վերաբերում», — եզրափակել է Բաղդասարովը։