Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում հայ աշակերտները արժանացել են ոսկե մեդալների

01 Հուլիսի 2023, 10:35

Կրթություն

Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող աշակերտներն արժանացել են 4 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալների, հաղորդում են ԿԳՄՍ նախարարությունից։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող յոթ դպրոցականներն էլ հաղթահարել են կիսաեզրափակիչ փուլը և եզրափակիչ փուլում գրանցել հետևյալ արդյունքները.

Տաթև Սիմոնյան՝ Քվանտ վարժարան, ոսկե մեդալ, Օլիմպիադայի ամենամեծ մրցանակ (Grand award),

Հակոբ Պերիխանյան՝ Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց, ոսկե մեդալ, Հատուկ մրցանակ կենսաբանական կոնցեպտի համար,

Խոսրով Ցականյան՝ Քվանտ վարժարան, ոսկե մեդալ,

Անի Իսրաելյան՝ Արմավիրի թիվ 1 դպրոց, ոսկե մեդալ,

Լենա Մանուկյան՝ Հերացի ավագ դպրոց, արծաթե մեդալ,

Կամունի Աբրահամյան՝ Քվանտ վարժարան, բրոնզե մեդալ,

Մարիամ Դոխոյան՝ Հերացի ավագ դպրոց, բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան կայացել է հունիսի 25-28-ը Ինդոնեզիայում։