Հայաստանի հավաքականը կմասնակցի բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլին

01 Հուլիսի 2023, 21:05

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել մասնակցելու բասկետբոլի Աշխարհի 2027 թ․ առաջնության նախընտրական փուլին։ Նախընտրական փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 8-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում:

Աշխարհի 2027 թ․ առաջնության նախընտրական փուլը կմեկնարկի 2024 թվականի փետրվարին։

Առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերի ժամանակացույցը․

2024 թ․ փետրվարի 19-27-ը

2024 թ․ նոյեմբերի 18-26-ը

2025 թ․ փետրվարի 17-25-ը։

Երկրորդ փուլ անցնելու դեպքում հավաքականները պայքարը կշարունակեն 2025 թ․ հունիսին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ տարի դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող: