7-օրյա ճամբար` Մարտակերտի Ծմակահող համայնքում

02 Հուլիսի 2023, 14:30

Հայեր

Ստեփանակերտում մեկնարկել է «Արարիչ» բարեգործական հիմնադրամի «Արարող երիտասարդներ» խորագիրը կրող ամառային երիտասարդական ճամբարը:

Հիմնադրամից հայտնել են, որ առաջիկա 7 օրերի ընթացքում շուրջ 60 պատանի ու երիտասարդ հետաքրքիր ժամանցի ու հանգստի հնարավորություն կունենա Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքում:

Ճամբարի տարածքում ժամանցային ու ինտելեկտուալ խաղերին զուգահեռ, երիտասարդները մասնակցել են նաև ռազմահայրենասիրական և սպորտային միջոցառումների, որը կշարունակվի ամբողջ շաբաթվա ընթացքում:

Ներդրումները հիմնականում ուղղված են կրթական, մարզական ու մշակութային ոլորտների բարելավմանը, երիտասարդ սերնդի հայրենաճանաչողական, հայրենասիրական ու բազմակողմանի դաստիարակությանը: