Կիսով չափ հայ, կիսով չափ վրացի. գեղասահքի հանրահայտ մարզիչը խոսել է արմատներից

02 Հուլիսի 2023, 19:10

Հայեր

«Հրեշների կորպորացիա», մարզչական դպրոցի հիմնադիր, գեղասահքի ամենահայտնի մարզիչներից մեկը` Էթերի Թութբերիձեն, կիսով չափ հայ է։

Խորհրդավոր Էթերիի անձնական կյանքի մասին հայտնի է ճիշտ այնքան, որքան թույլ է տալիս իմանալ:

Էթերի Թութբերիձեն խոսել է հայկական արմատներից։ Հայտնի մարզիչը ազգությամբ կիսով չափ վրացի է (Գեորգի պապի կողմից) և կիսով չափ հայ (Էթերի մայրիկի գծով)։ Էթերիի պապիկը՝ Պատվական Միսակի Գրիգորյանը, եղել է 224-րդ հրաձգային դիվիզիայի օդաչու և Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

«Ես իմ իմաստուն եւ զգայուն հայ մայրիկին եմ պարտական գեղասահքի գլխապտույտ կարիերայի համար: Չէ՞ որ հենց մայրս էր ինձ կանգնեցրել չմուշկների վրա ընդամենը երեք տարեկանում»,- պատմել է Էթերին։

Էթերի Պետրովնան բազմազավակ մայր էր: Նա, ինչպես ցանկացած հայ մայր, հոգ էր տանում իր սիրելի երեխաների կրթության և ապագայի մասին։ Նրա բոլոր դուստրերն ու որդիները հատուկ դպրոց են ավարտել օտար լեզուների ուսումնասիրությամբ, սովորել են նվագել տարբեր: