Մարիամ Խաչիկյանը՝ վոկալ մրցույթի Գրան պրիի հաղթող

27 Ապրիլի 2025, 17:26

Մշակույթ

Վոլժսկի քաղաքի բնակիչ Մարիամ Խաչիկյանը դարձել է Սերգեյ Պենկինի անվան վոկալ մրցույթի Գրան պրիի հաղթող, որի եզրափակիչը տեղի է ունեցել ապրիլի 20-ին Մոսկվայում։ Մարիամն արժանացել է ժյուրիի բոլոր անդամների առավելագույն գնահատականներին։

Պենկինն անձամբ է Մարիամին հանձնել գլխավոր մրցանակը։ Հաղթողը նաև իրավունք է ստացել մաեստրոյի հետ դուետով հանդես գալ իր հաջորդ մենահամերգին։

Հիմա եթերում