Կառավարությունը ընդունել է մեր բոլոր պահանջները, վրանը հանելու ենք. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
29 Ապրիլի 2025, 18:01
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Ազատության հրապարակից կհանի վրանը: Այս մասին հայտարարել է խորհրդի անդամներից Նժդեհ Իսկանդարյանը:
«Երեկ հանդիպում ենք ունեցել փոխվարչապետի գրասենյակի պատասխանատուի հետ, ով փոխանցել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղերձը և իրենց դիրքորոշումը:
Վաղը տեղի է ունենալու կառավարության նիստ, նրանք ոչ միայն 2 ամսով երկարացնելու են 40 հազարով աջակցությունը, այլ ընդունել են այն պահանջները, որոնք խորհուրդը ներկայացրել է կառավարությանը: Մենք ներկայացրել ենք բնակապահովության ծրագրի վերաբերյալ բոլոր կետերը, որոնք բարելավման կարիք ունեն, նրանք ընդունել են դրանք:
Ինչ վերաբերում է խորհրդի հետագա գործունեությանը, գիտեք, որ նախագահ Շահրամանյանը առաջարկել է Արցախի ներկայացուցչությունում շարունակել գործունեությունը, գիտեք նաև, որ ունենք լուրջ ֆինանսական խնդիրներ: Կարծում եմ՝ մենք կորոշենք մեր հետագա գործառույթը իրականացնել ներկայացուցչությունից»,- ասել է նա: