Ազատության հրապարակում արցախցիների տեղադրած վրանը հանվում է. հայտնի է պատճառը

30 Ապրիլի 2025, 10:59

Քաղաքականություն

Օրեր արաջ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արցախցիներին ասել է, որ եթե Ազատության հրապարակում տեղակայված վրանը չհանեն, 40 հազարական դրամ աջակցության ծրագիրը ևս երկու ամսով չի երկարաձգվի։

Արցախցիների իրավունքների պաշտպանության շտաբի կողմից Ազատության հրապարակում տեղադրված վրանը խորհրդի որոշմամբ հանվելու է վաղը ու ևս 2 ամիս 40 հազար դրամ աջակցությունը կշարունակվի։

«Երեկ հանդիպել ենք փոխվարչապետի գրասենյակի պատասխանատուի հետ, նրանք ոչ միայն երկարաձգելու են 40 հազար դրամ աջակցությունը, այլ ընդունել են այն պահանջները, որոնք ներկայացրել ենք, ընդունել են նաև, որ այս աջակցության ծրագրերը չեն գործում։ Եվ աշխատանքային խումբ կստեղծվի, ովքեր կզբաղվեն նաև նոր ծրագրի կարգավորմամբ»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի համակարգող անդամ Նժդեհ Իսկանդարյանը։