Վոլգոգրադի ուսանողուհի Էլեն Ստեփանյանը հաղթել է գիտական հոդվածների միջազգային մրցույթում
01 Մայիսի 2025, 11:20
Վոլգոգրադի պետական բժշկական համալսարանի կլինիկական հոգեբանության հինգերորդ կուրսի ուսանողուհի Էլեն Ստեփանյանը հաղթել է «Հոգեկան առողջության պաշտպանություն. ժամանակակից միտումներ և հեռանկարներ» խորագրով հեղինակավոր միջազգային մրցույթում։ Նրա աշխատանքը արժանացել է 1-ին աստիճանի դիպլոմի։
Մրցույթին մասնակցել են 23 ռուսական և արտասահմանյան համալսարանների ուսանողներ։