Նովոռոսիյսկի երիտասարդները կայցելեն Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանին

07 Մայիսի 2025, 12:04

Հայեր

Մայիսի 8-ին՝ Մեծ Հաղթանակի օրվան ընդառաջ, Նովոռոսիյսկ քաղաքի «Լույս» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի կունենա արշավ դեպի Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձան, որը գտնվում է Վերխնեբականսկի գյուղի Դոլգայա լեռան վրա:

Արշավի մասնակիցները ծաղիկներ կխոնարհեն, մեկ րոպե լռությամբ կհարգեն հերոսի հիշատակը, նաև կհնչեն պատմություններ Հունան Ավետիսյանի մասին:

Միջոցառումը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ Հաղթանակի 80-ամյակին: