Մոսկվայում համերգով հանդես կգա Camerata Komitas նվագախումբը
10 Մայիսի 2025, 16:28
Մայիսի 10-ին Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճում տեղի կունենա «Եվ լույսը փայլում է խավարի մեջ, և խավարը չի գրկել այն…» խորագրով համերգը՝ Camerata Komitas նվագախմբի մասնակցությամբ և Բ. Չայկովսկու անվան միջազգային մրցանակի դափնեկիր Էռնեստ Ալավերդյանի ղեկավարությամբ:
Համերգը նվիրված է Հաղթանակի 80-ամյակին:
Կհնչեն ХХ-ХХI դարերի հայրենական խոշորագույն կոմպոզիտորների կամերային-նվագախմբային երաժշտության գլուխգործոցները, որոնցից մի քանիսն անհայտ են ժամանակակից ունկնդրին:
Ծրագրում՝ Նիկոլայ Պեյկո՝ քառյակ № 1 երկու ջութակի, ալտի և թավջութակի համար, Հերման Գալինին՝ սկերցո ջութակի և լարային նվագախմբի համար, Նիկոլայ Մյասկովսկի՝ սիմֆոնիետ № 2 լարային նվագախմբի համար, Յուրի Աբդոկով՝ բանաստեղծություն «Թռչունները անձրևի տակ» լարային նվագախմբի համար: