Հետաքննություն ենք կատարել և պարզել՝ խախտումներ չկան. Արմեն Գրիգորյան
09 Մայիսի 2025, 09:50
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին: Նա տեղեկացրել է, որ Հայաստանը խնդրել է Բաքվին՝ դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել իրենց հայտարարած խախտումների մասին:
«Հետաքննություն ենք կատարել և փոխանցել Ադրբեջանին: Միաժամանակ, Ադրբեջանին ենք տրամադրել տվյալներ ադրբեջանական ԶՈւ կողմից կատարված խախտումների վերաբերյալ»,-ասել է Գրիգորյանը:
Նա նաև հայտնել է, որ հայկական կողմն Ադրբեջանի մատնանշած խախտումների վերաբերյալ իրականացրած հետաքննությամբ պարզել է, որ խախտումներ չկան: