Հայաստանի հավաքականը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում առաջին մեդալն է նվաճել

04 Հուլիսի 2023, 17:47

Սպորտ

Հայաստանի հավաքականն առաջին մեդալն է նվաճել Մոլդովայում մեկնարկած ծանրամարտի՝ մինչև 15 և 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

«Armsport»-ի փոխանցմամբ՝ պատանի ծանրորդ, 49 կգ քաշային Կառլեն Մկրտչյանը երկամարտի 181 կգ արդյունքով (80+101 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:

Մկրտչյանը պոկում վարժությունում արժանացել է փոքր բրոնզե մեդալին՝ 80 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունն ավարտել է 101 կգ արդյունքով: