«Արարատ-Արմենիան» հաղթել է «Սաբուրթալոյին»

05 Հուլիսի 2023, 11:21

Սպորտ

Երեւանի «Արարատ-Արմենիան» Վրաստանում ստուգողական հանդիպում է անցկացրել վրացական «Սաբուրթալոյի» հետ եւ 3:1 հաշվով առավելության հասել։

Արթուր Սերոբյանը դուբլի հեղինակ է դարձել , մեկ գոլ էլ խփել է Ուիլֆրեդ Էզան:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եւս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի հուլիս 7-ին՝ մրցելով վրացական «Սամգուրալիի» հետ։