ԵԱՏՄ երկրներում պատրաստվում են գիտական կոչումների փոխադարձ ճանաչմանը

15 Մայիսի 2025, 10:45

Քաղաքականություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանություն է տվել և ներպետական համաձայնեցման անցկացման համար Եվրասիական տնտեսական միության պետություններ է ուղարկել գիտական կոչումների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի նախագիծը: Այս մասին ասվում է ԵՏՀ կայքում։

Համաձայնագրով նախատեսվում է Միության պետություններում շնորհված գիտական կոչումների մասին փաստաթղթերի ուղղակի ճանաչում՝ դրանց տիրապետողների՝ ԵԱՏՄ այլ պետություններում մասնագիտական գիտական գործունեություն իրականացնելու հասանելիությունն ապահովելու նպատակով:

«Համաձայնագիրը լրացուցիչ խթաններ կստեղծի ԵԱՏՄ երկրներում գիտնականների աշխատանքի տեղավորման համար՝ նպաստելով գիտական համագործակցության զարգացմանը և փորձի փոխանակմանը։ Վստահ եմ, որ այս գործիքը թույլ կտա ներգրավել տաղանդավոր մասնագետների և կխթանի նորարարությունների զարգացումը մեր պետություններում», — նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին ուժի մեջ է մտել ԵԱՏՄ պետություններում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը: