Անաստասիա Հակոբյանը՝ Դմիտրի Շոստակովիչի մասին ֆիլմի պրոդյուսեր
22 Մայիսի 2025, 12:30
Անաստասիա Հակոբյանը դարձել է կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի կյանքի մասին պատմող «Ժամանակի աղմուկը» ռուսական դրամատիկական ֆիլմի պրոդյուսերներից մեկը: Նկարահանումները տեղի կունենան ինչպես Մոսկվայում, այնպես էլ Սանկտ Պետերբուրգում։
Ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի խոսքով՝ կենսագրական դրաման կդառնա ոչ թե տիպիկ կենսագրական ֆիլմ, այլ «պատմություն-առակ հանճարի մասին»:
Նկարահանումները սկսվել են գարնանը, պրեմիերան նախատեսված է 2026 թվականին։