Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
20 Մայիսի 2025, 13:15
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Քիշնևում մասնակցել է Տուդոր Յուբիրչուի անվան հուշամրցաշարին և 7 մեդալ նվաճել:
Ոսկե մեդալակիր են դարձել 57 կգ քաշային Սաշա Պետրոսյանը, 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը և 79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը։
Բրոնզե մեդալ են նվաճել 74 կգ քաշային Վլադիմիր Ազարյանը, 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը և 125 կգ քաշային Հենրիկ Հայկյանը։
Մրցաշարին մասնակցել են նաև Ուկրաինայի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ռումինիայի և Իտալիայի ըմբիշները։