Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում․ Լավրով
21 Մայիսի 2025, 13:29
Հայաստանի Կապան քաղաքում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Այս մասին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ։ Մենք շահագրգռված ենք Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքների ու համայնքների, շրջանների ու մարզերի միջև եղբայրական կապերի խորացմամբ»,- նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ նախապատրաստվում է միջտարածաշրջանային հերթական համաժողովը, ինչը լրացուցիչ կկոնսոլիդացնի այն նյութական հիմքը, որն ընկած է երկու երկրների ռազմավարական գործընկերության դաշնակցային հարաբերությունների հիմքում։
«Այս ուղղությամբ գործադրվող ջանքերի շնորհիվ արձանագրեցինք առևտրաշրջանառության ռեկորդային ցուցանիշ, որն անցած տարի տպավորիչ արդյունքների է հասել։ Ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1,6 մլրդ դոլար, ինչը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ավելի քան մեկ երրորդն է։ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջին առևտրային և ներդրումային գործընկերը»,- ընդգծել է Լավրովը։