Հայաստանում ՌԴ ռազմաբազան երկրի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչն է. Լավրով
21 Մայիսի 2025, 13:40
Գյումրիի ռուսական ռազմաբազան ՀՀ շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչն է։ Այս մասին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա հավելել է, որ ՀՀ արտգործնախարարի հետ շփման ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության ոլորտում համագործակցությանը, և որ ռուսական կողմը շահագրգռված է ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի ակտիվ մասնակցությամբ:
«Մենք դաշնակիցներ ենք։ Այս տարի լրանում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ստեղծման 30-ամյակը, որը երկրի անվտանգության շահերի ապահովման կարևոր բաղադրիչն է: Մենք շահագրգռված ենք ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ»,- նշել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հանդես է գալիս երկու երկրների զինվորականների և իրավապահ մարմինների, ինչպես նաև անվտանգության ծառայությունների միջև սերտ շփումների օգտին: «Այս ամենը պետք է հիմնված լինի այն հարուստ փորձի վրա, որը մշակվել է նախորդ տարիներին»,- ընդգծել է Լավրովը: