Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի «Հայաստան» տաղավարում կանցկացվի նարդու մրցաշար

07 Հուլիսի 2023, 00:20

Սպորտ

«Ծիրան-2023» բազմազգ տոնի շրջանակներում Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) «Հայաստան» տաղավարում(№ 68) տեղի կունենա նարդու մրցաշար: Ռուսաստանի հայերի միության կայքը հայտնում է, որ մրցաշարը տեղի կունենա հուլիսի 16-ին։

Հաղթողներին և ամենաակտիվ երկրպագուներին սպասվում են մրցանակներ:

Միջոցառումը կազմակերպվել է ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի և Մոսկվայի կառավարության աջակցությամբ: