Սանկտ Պետերբուրգի ՀԱԵ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է միջկրոնական սպարտակիադային

22 Մայիսի 2025, 11:00

Սպորտ

Սանկտ Պետերբուրգում մայիսի 18-ին տեղի է ունեցել 10-րդ միջկրոնական սպարտակիադան, որը միավորել է քաղաքի ութ կրոնական համայնքները: Այս մասին տեղեկանում ենք Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցու «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության տելեգրամյան ալիքից։

Մասնակիցները մրցել են այնպիսի մարզաձևերում, ինչպիսիք են սեղանի թենիսը, շախմատը, մինի ֆուտբոլը:

Սպարտակիադային մասնակցել է նաև ՀԱԵ թիմը, որը շախմատում գրավել է 2-րդ, իսկ սեղանի թենիսում 3-րդ տեղերը:

Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները անցկացրել են նաև հայկական պարերի վարպետության դաս։