Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին
22 Մայիսի 2025, 11:47
ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության առաջարկած ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-պատիկից 300-պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 150–250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկ ամսից մինչև 4 տարի ժամկետով:
ՀՀ կառավարությունից նշել են, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է: