Հայ լողորդները Ճապոնիայում կմասնակցեն ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը
06 Հուլիսի 2023, 21:30
Հայաստանը ներկայացնող լողորդները կմասնակցեն ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լողում իրենց ուժերը կչափեն Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Աշոտ Չախոյանը: 10-ը մետր աշտարակացատկում պայքարի կելնեն ջրացատկորդներ Ալիսա Զաքարյանը և Մարատ Գրիգորյանը:
Հայաստանի քառյակը հանդես կգա նաև 4 × 100մ. ազատ և համալիր մրցաձևերի փոխանցալողում:
Հիշեցնենք, որ ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում: Այն կմեկնարկի հուլիսի 14-ին: