Երևանի և Լենինգրադի մասին լեգենդար երգը 60 տարեկան է
07 Հուլիսի 2023, 01:00
Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի անդամներն այցելել են Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի վաստակավոր արտիստ, Սանկտ Պետերբուրգի պատվավոր քաղաքացի 98-ամյա Ռուբինա Քալանթարյանին: Այս տարի նա նշում է այն երգի 60-ամյակը, որը կատարել է 1963 թվականին։
Լեգենդար երգը Երևանի և Լենինգրադի մասին է։ Երաժշտությունը գրել է Առնո Բաբաջանյանը, բառերը՝ Յուրի Պոգորելսկին։
«Լենինգրադի կրկեսի տնօրենը շատ է ցանկացել, որ ելույթի ժամանակ հայկական երաժշտություն հնչի։ Ես ուսանող էի, այն էլ որբ, ինձ կոպեկ էին վճարում։ Նա ինձ համոզեց, և ես սկսեցի կուլիսներում հայկական երգեր երգել, իսկ ակրոբատուհին ելույթ էր ունենում իմ երգեցողության ներքո», — պատմել է Ռուբինա Ռուբենովնան՝ հիշելով, թե ինչպես է սկսել կարիերան։
Տեսանյութն՝ այստեղ