Մեծ թատրոնի նոր բեմում կկայանա «Լուիզա Միլլեր» օպերան՝ Գեորգի Իսահակյանի բեմադրությամբ
25 Մայիսի 2025, 11:24
Մայիսի 23-25-ը Մեծ թատրոնի նոր բեմում տեղի կունենա ռեժիսոր Գեորգի Իսահակյանի բեմադրությամբ «Լուիզա Միլլեր» օպերայի ցուցադրությունը:
«Այս օպերան մի տեսակ նախապատմություն է Ջուզեպպե Վերդիի հետագա սյուժետային շրջադարձերի, թեմաների, ստեղծագործական «քայլերի» և լուծումների համար։ Այստեղ սկիզբ են առնում դստեր և հոր հուզիչ հարաբերությունները, որոնք հետագայում զարգացում կստանան «Ռիգոլետտո»-ում, այստեղ առաջին անգամ գրվելու է նամակ, որտեղ հերոսուհին զոհաբերում է ինքն իրեն և իր սերը, ինչը հետո կատարյալ մարմնավորում կգտնի «Տրավիատա»-ում»,- ասված է թատրոնի տարածած անոնսում։
«Լուիզա Միլլեր» օպերան 150 տարվա ընդմիջումից հետո Մեծ թատրոնի բեմ է բարձրացել 2023 թվականի մայիսի 23-ին: Բեմադրող-ռեժիսորն է Գեորգի Իսահակյանը, իսկ բեմադրող-դիրիժորը՝ Էդուարդ Թոփչյանը:


