Իլյա Պապոյանը Մոսկվայում կայանալիք համերգին կկատարի 19-րդ դարի մեծանուն կոմպոզիտորների գործերը
26 Մայիսի 2025, 09:20
Մայիսի 26-ին Մոսկվայի «Զարյադյե» դահլիճում տեղի կունենա Պ. Ի. Չայկովսկու անվան 17-րդ միջազգային մրցույթի դափնեկիր, ռուսաստանաբնակ հայազգի հայտնի դաշնակահար Իլյա Պապոյանի և Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Անտոն Շաբուրովի ղեկավարությամբ։
Ծրագրում ընդգրկված են 19-րդ դարի երկու մեծ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Առաջին մասում կհնչի Սերգեյ Տանեևի թիվ 4 սիմֆոնիան, երկրորդ մասում՝ Պյոտր Չայկովսկու թիվ 2 կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար։