Կազանում կներկայացվի Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»
25 Մայիսի 2025, 01:00
Մայիսի 25-ին Կարիմ Տինչուրինի անվան Դրամայի և կոմեդիայի թաթարական թատրոնում ելույթ կունենան «Pre-Ակադեմիա» բալետի դպրոցի սաները՝ Մեծ թատրոնի պրիմա-բալերինա Եկատերինա Շիպուլինայի ղեկավարությամբ:
Կհնչեն դասական և ժամանակակից խորեոգրաֆիկ ստեղծագործություններ, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»։
Կներկայացվեն նաև հատվածներ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» և «Շչելկունչիկ» բալետներից, վարիացիաներ Լեո Դելիբի «Կոպելիա» և Չեզարե Պունիի «Էսմերալդա» բալետներից:
Համերգը կբացի Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետից «Ծաղիկների վալս»-ը։
