ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը

25 Մայիսի 2025, 22:15

Քաղաքականություն

Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 25-27-ը կայանալիք հանդիպմանը նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկել Անդրկովկասում առկա իրավիճակն ու համագործակցության խորացումը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության և հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղությամբ։ 

«Դրան կարելի է հասնել տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի շրջանակներում համատեղ ջանքերի շնորհիվ։ Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը»,- մասնավորապես, ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմը հույս է հայտնել, որ նախարարների Մոսկվայում կայանալիք հանդիպումը կարևոր ներդրում կլինի երկու պետությունների միջև կապերի խորացման, տարածաշրջանային անվտանգության ավելի կանխատեսելի ճարտարապետության ձևավորման գործում:

Հիմա եթերում