Եվրոպայի գլխավոր դիվանագետը Հայաստան կգա

26 Մայիսի 2025, 16:15

Քաղաքականություն

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին կայցելի Հայաստան: Այս մասին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտնել է Եվրոպական արտաքին կապերի ծառայության (EEAS) գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելը:

Հիշեցնենք, որ ապրիլին Կալասը Բաքվում էր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, որ Եվրամիությունը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները և շահագրգռված է դրանց հետագա զարգացմամբ, էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանին անվանել էր վստահելի գործընկեր։

Հիմա եթերում