Բռնցքամարտիկ Անդրեյ Պեգլիվանյանը դարձել է Ռուսաստանի առաջնության հաղթող
27 Մայիսի 2025, 14:30
Սոչիում բնակվող հայ բռնցքամարտիկ Անդրեյ Պեգլիվանյանը դարձել է Կրասնոդարում կայացած Ռուսաստանի պատանիների և 19-22 տարեկանների առաջնության հաղթող:
«Իմ հաղթած մրցաշարերից ամենակարևորը Ռուսաստանի մեծահասակների առաջնությունն էր և Եվրոպայի առաջնությունը։ Իհարկե, ցանկանում եմ նվաճումների բանկում ունենալ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ոսկե մեդալներ։ Այսօր ես Ռուսաստանի առաջնության հաղթող դարձա հարազատ Կրասնոդարի երկրամասում, սակայն Խաբարովսկում կայացած տղամարդկանց առաջնությունում ոսկին ինձ համար շատ ավելի կարևոր էր: Առաջնության ընթացքում ես զգում էի իմ առավելությունը, քանի որ մեծ փորձ ունեմ, բայց, միևնույն է, հաղթելը հեշտ չէր, քանի որ բռնցքամարտում էի ինձ համար նոր քաշային կարգում», — ասել է մարզիկը։
Անդրեյ Պեգլիվանյանը բռնցքամարտի Ռուսաստանի գործող չեմպիոն է մինչև 57 կգ քաշային կարգում: