Հայ մարզիկը դարձել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների չեմպիոն
06 Հուլիսի 2023, 23:23
Հայ մարզիկ Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) դարձել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների չեմպիոն:
Բարսեղյանը պոկում վարժությունում գրավել է 1-ին տեղը ՝ Եվրոպայի 131 կգ ռեկորդով, իսկ հրում վարժությունում ՝ 147 կգ:
Երկամարտում ծանրորդի վերջնական արդյունքը 278 կգ է: Երկրորդ տեղը զբաղեցրել է մոլդովացին՝ 268 կգ, երրորդը՝ ադրբեջանցին (250 կգ):
Սա Հայաստանի հավաքականի երրորդ մեդալն է Մոլդովայի մրցաշարում:
Ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել Ժորա Գրիգորյանը (61 կգ), բրոնզե մեդալ ՝ Կառլեն Մկրտչյանը (49 կգ):
Սերյոժա Բարսեղյանը աշխարհի ռեկորդակիր է (Մ 15), Եվրոպայի ռեկորդակիր (Մ 17), Եվրոպայի 2022 չեմպիոն (Մ 15), աշխարհի 2023 չեմպիոն (Մ 18), Եվրոպայի 2023 չեմպիոն (Մ 17):