Եվա Գևորգյանը Տոլյատիում կկատարի Շոպենի թիվ 1 դաշնամուրի կոնցերտը

29 Մայիսի 2025, 17:15

Մշակույթ

Մայիսի 29-ին Տոլյատիի ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում տեղի կունենա Ֆրեդերիկ Շոպենի ծննդյան 215-ամյակին նվիրված համերգ:

Համերգին ելույթ կունենա հայազգի հայտնի վիրտուոզ դաշնակահարուհի, «Տարվա հայտնություն» անվանակարգում ICMA (International Classical Music Award) մրցանակի դափնեկիր, «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիր Եվա Գևորգյանը: Նա կնվագի Տոլյատիի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ գլխավոր դիրիժոր Իգոր Մոկերովի ղեկավարությամբ, և կկատարի Շոպենի թիվ 1 դաշնամուրի կոնցերտը:

Համերգից առաջ Եվա Գևորգյանը և Իգոր Մոկերովը Կամերային դահլիճում կհանդիպեն ունկնդիրների հետ:

Հիմա եթերում