Հայ սաները «Georgean Grand Fwst-2023» փառատոնին արժանացել են «Սուպեր Գրան Պրի» մրցանակին

07 Հուլիսի 2023, 10:52

Մշակույթ

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտները մասնակցել են Վրաստանի Բաթում քաղաքում տեղի ունեցած «Georgean Grand Fwst-2023» միջազգային մրցույթ-փառատոնին եւ վերադարձել մրցանակներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, «Սուպեր Գրան Պրի» մրցանակի են արժանացել՝ դաշնամուրային բաժնի սան Աննա Սիրականյանը, նույն բաժնի սաներ Նորիկ Մելքոնյանը եւ Արտյոմ Գրիգորյանը, վոկալ բաժնի սան Աննա Սիրականյանը, դուդուկահարների համույթը։

«Գրան Պրի» մրցանակի են արժանացել՝ դաշնամուրի բաժնի սան Անգելինա Մաթոսյանը, նույն բաժնի սաներ Հայկ Գալոյանը, Միլենա Սիրականյանը, վոկալի բաժնի սան Արեւիկ Աղեկյանը, նույն բաժնի սաներ Հովհաննես Մելոյանը, Հայրապետ Հայրապետյանը, դուդուկի բաժնի սաներ Ալեն Հակոբյանը, Արմեն Օհանյանը, Հովհաննես Ասլիկյանը, Սիմոն Շանոյանը, Հովհաննես Մելոյանը, պկուի բաժնի սան Արմեն Օհանյանը, կլառնետի բաժնի սան Ավետ Խանձրածյանը։

«Առաջին» մրցանակի են արժանացել վոկալի բաժնի սաներ Արտյոմ Գրիգորյանը, Արմելլա Ավագյանը եւ Միլենա Սիրականյանը:

«Լավագույն Նվագակցող» մրցանակին է արժանացել դուդուկի բաժնի սան Գեղամ Միրիբյանը։