Վանաձորի «Բոհեմ» թատրոնը Անապայում հանդես է եկել «Ցանկապատ» ներկայացմամբ

30 Մայիսի 2025, 00:20

Մշակույթ

Անապայում Վանաձորի «Բոհեմ» հայկական թատրոնը ներկայացրել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված «Ցանկապատ» ներկայացումը: Այս մասին հաղորդում է Գելենջիկ քաղաքի Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը:

Ներկայացման գաղափարն այն է, որ միայն համատեղ ջանքերով, ձեռք ձեռքի տված կարելի է հաղթահարել բոլոր դժվարությունները, հաղթել թշնամուն և պաշտպանել հայրենի հողը:

Դարպասները, ցանկապատերը և բաժանարար պատերը անջատման և թուլության նշաններ են, այլ ոչ թե ուժի և միասնության խորհրդանիշներ: Պատմությունը սովորեցնում է, որ երկրի իրական հզորությունը կայանում է նրա ժողովրդի միասնության, համախմբվածության և փոխադարձ աջակցության մեջ: