Քիմ Քարդաշյանն իրավաբանի դիպլոմ է ստացել

27 Մայիսի 2025, 18:40

Հայեր

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը վեց տարի սովորելուց հետո իրավաբանի դիպլոմ է ստացել: 44-ամյա աստղը հաջողությամբ լսել է ավելի քան 5 հազար ժամ դասախոսություն, հանձնել պարտադիր քննություն և ստացել դիպլոմ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան ինստագրամյան իր էջում շնորհավորել է նրան: «Շնորհավորում եմ, Քիմ։ Դու դա արեցիր: Իրավաբանական ֆակուլտետի իմ սիրելի շրջանավարտը»,- գրել է նա:

Իրավական հարցերի հանդեպ Քիմի սերը երկար պատմություն ունի։ Նրա հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, հարգված փաստաբան էր։ Նա իր համբավը ձեռք է բերել հայտնի ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնին պաշտպանելու շնորհիվ։

Հիմա եթերում