Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է. ՌԴ պաշտպանության նախարար
28 Մայիսի 2025, 13:38
Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է, Մոսկվան շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը՝ Բիշքեկում ընթացող ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության պայմանագրի ստորագրմանը: