Սահմանազատման գործընթացը փակուղում չէ. Մհեր Գրիգորյան
28 Մայիսի 2025, 14:16
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ հայտնի չէ։ Այս մասին այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով պետական սահմանի սահմանազատման աշխատանքներին։
«Անկեղծ ասած, այդ մասով Ձեզ հայտնելու նորություններ չունեմ, ինչ-որ աշխատանքներ ընթանում են: Գործընթացը փակուղային չեմ համարում, ունենք իրավական լիարժեք բազա՝ երկու երկրների կողմից հաստատված և ներպետական ընթացակարգեր անցած, ինչը շատ կարևոր է աշխատանքները շարունակելու համար»,- հավելել է փոխվարչապետը։