«Արևմտյան Զանգեզուրն» անջատվել է Ադրբեջանից և միացվել Հայաստանին. Ալիև
28 Մայիսի 2025, 20:28
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին առիթը բաց չի թողել՝ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ հայտնելու համար։ Օկուպացված Արցախի Բերձոր քաղաքում նա հայտարարել է, թե, իբր, այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրն» անջատվել է Ադրբեջանից և միացվել Հայաստանին։ Ալիևը դա «մեծ անարդարություն» է անվանել:
Հիշեցնենք, որ օկուպացված Արցախում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը: Նրանք արդեն հայտարարել են «Երեք պետություն՝ մեկ ազգ» օրակարգի մասին։