Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել Բելգրադի «Ցրվենա Զվեզդա»

29 Մայիսի 2025, 13:40

Սպորտ

Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբ գտնվում է բանակցությունների եզրափակիչ փուլում: Տիկնիզյանի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկ է պատրաստվում սերբական ակումբի կողմից։ Այս մասին «Mash» մեդիայի հետ զրույցում ասել են ֆուտբոլիստի շրջապատից։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբներից առաջարկներ չեն ստացվել։ Ֆուտբոլիստի ընտանիքը պատրաստ է արագ տեղափոխության և ամեն ինչում աջակցում է նրան։

Տիկնիզյանը նախկինում հրապարակայնորեն հայտնել է Մոսկվայի ակումբը լքելու ցանկության մասին։