«Ռոլան Գարոս»․ Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան
29 Մայիսի 2025, 16:45
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ, 2020 թվականի Օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալակիր, աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Ռոլան Գարոս 2025» Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան՝ 7:5, 3:6, 7:5, 4:6, 6:2 հաշվով հաղթելով ավստրիացի թենիսիստ Սեբաստիան Օֆներին (վարկանիշի 108-րդ համար):
Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջանում Խաչանովը կխաղա ամերիկացի Թոմի Փոլի և հունգարացի Մարտոն Ֆուչովիչի միջև հանդիպման հաղթողի հետ:
«Ռոլան Գարոս 2025»-ը տեղի է ունենում մայիսի 25-ից հունիսի 8-ը: Մրցաշարի գործող չեմպիոնը իսպանացի Կառլոս Ալկարասն է: