Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված միջոցառում՝ Ախալքալաքում
29 Մայիսի 2025, 19:45
Մայիսի 28-ին Ախալքալաքում գործող Line up կենտրոնում անցկացվել է Հայաստանի առաջին հանրապետության և Վրաստանի անկախության օրերին նվիրված միջոցառում, որի կազմակերպիչները կենտրոնի կամավորներն էին։ Այս մասին գրում է Jnews.ge-ն:
Միջոցառման սկզբում հնչել է երկու պետությունների պետական հիմները, եղել է պատմական ակնարկ, միջոցառման մասնակիցները ներկայացրել են անկախության օրերի նշանավոր մարդկանց և կարևոր ամսաթվերը, արտասանել են հայրենասիրական բանաստեղծություններ երկու լեզուներով, ինչպես նաև կատարել հայկական և վրացական ազգագրական պարեր։
Անկախության տոներին նվիրված միջոցառումն ավարտվել է «Թող մեր անկախությունը լինի մեր հպարտության աղբյուրը» կարգախոսով։

