5-ամյա Ալեքս Վան Խաչադուրյանը ելույթ կունենա Ուոլթ Դիսնեյի համերգասրահում և Քարնեգի Հոլում
Լոս Անջելեսից 5-ամյա դաշնակահար Ալեքս Վան Խաչադուրյանը ելույթ կունենա Ուոլթ Դիսնեյի համերգասրահում և Քարնեգի Հոլում: Ինչպես գրում է «NBC Los Angeles»-ը, փոքրիկ երաժիշտը Ուոլթ Դիսնեյի համերգասրահում ելույթ կունենա հուլիսի 1-ին, իսկ Քարնեգի Հոլում՝ հուլիսի 20-ին։
Երեխայի ծնողները՝ Ջո Խաչադուրյանը և Դիանա Սանդերսը պատմել են, որ այս տաղանդը հայտնաբերել են իրենց որդու մոտ, երբ դեռ շատ փոքր էր։ Նա կարող էր լսել նոտան և նվագել այն դաշնամուրով։
Ընդամենը 5 տարեկանում Ալեքսը դարձել է երեք միջազգային երաժշտական մրցույթների հաղթող, որոնցից մեկն անցկացվել է Նյու Յորքում։